«Բարսելոնան» ուզում է ևս մեկ հարձակվողի հրավիրել թիմ։ Հենց հարձակման գիծն են ակումբում խնդիր համարում։ Ինչպես հաղորդում է Todofichajes-ը՝ ակումբի ղեկավարությունն իր շորթ-լիստում ավելացրել է «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Իսակի անունը։
Հենց այդ խաղացողին ձմռանը կփորձեն ձեռք բերել կապտանռնագույնները։ Նշվում է, որ ակումբը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և դեռ պարզ չէ կկարողանա՞ իրեն նման տրանսֆեր թույլ տալ։
Իսակի շուկայական արժեքը 40 մլն եվրո է։ Նրա գործող պայմանագիրը «Սոսյեդադի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։
























































