Լա լիգայի 12-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» ընդունել էր «Բետիսին» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։
26-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կառասկոն։ Երկրորդ կեսի միջնամասում՝ 63-րդ րոպեին, հաշիվը կրկնապատկեց Պացելիան՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։ Խաղի վերջակետը դրեց Ժոաու Ֆելիշը՝ մրցակցի դարպասը գրավելով խաղի հիմնական ժամանակի ավարտից տասը րոպե առաջ։
Այս խաղից հետո «Ատլետիկոն» 22 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է, «Բետիսը» 21 միավորով՝ 5-րդ։
























































