«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը որոշել է ամռանը հեռանալ թիմից։ Ֆուտբոլիստը չի պլանավորում երկարաձգել մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիրը։ Ինչպես հաղորդում է Todofichajes-ը՝ ֆրանսիացին ուզում է տեղափոխվել «Ատլետիկո»։
Նշվում է, որ Լակազետը երազում է նույն թիմում խաղալ իր հայրենակից Անտուան Գրիզմանի հետ, որը վերադարձել է մադրիդյան ակումբ։
Ավելի վաղ Լակազետի ծառայություններով հետաքրքրվում էր «Վեսթ Հեմը»։
























































