Լա լիգայի 12-րդ տուրում «Կադիսը» ընդունել էր «Մալյորկային» ու ոչ-ոքի՝ 1-1 ավարտեց հանդիպումը:
29-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Բաբան և մինչև խաղի հիմնական ժամանակի ավարտը «Կադիսը» պարտվում էր: Ավելացված 3-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Մալյորկայի» դարպասին, գնդակին մոտեցած Նեգրեդոն այն ուղարկեց ուղիղ դարպասը:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը դեղին քարտերի քանակի պատճառով որակազրկված էր և տանտերերի կազմում չմասնակցեց հանդիպմանը:
«Կադիսը» 9 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 17-րդ տեղում է, «Մալյորկան» 14 միավորով՝ 12-րդ:
























































