Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարները դժգոհ են թիմի գրանցած արդյունքներից:
10 տուրից հետո լոնդոնյան ակումբն ԱՊԼ-ում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ Կոնֆերենցիաների լիգայում 3 տուրից հետո 4 միավորով 3-րդ տեղում է: Վերջին պարտությունը Նունու Էշպիրինտու Սանտուի թիմը կրեց երեկ՝ սեփական հարկի տակ 0-3 հաշվով զիջելով «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «Վիտեսի» (ԿԼ) ու «Էվերթոնի» (ԱՊԼ) հետ առաջիկա խաղերը կարող են ճակատագրական դառնալ Սանտուի համար:
























































