«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ԱՊԼ 10-րդ տուրում «Բրայթոնի» հետ ոչ-ոքիի մասին (2-2):
«Պարտված լինելու զգացողություն է։ Եվ ոչ միայն նրա համար, որ մենք առջևում էինք 2-0 հաշվով, բայց չհաղթեցինք։ Հարցը նաև նրանում է, որ մենք երկու գեղեցկագույն գոլ խփեցինք, բայց դրանք չարձանագրվեցին։
Մեր մարմնի լեզուն ինձ դուր չեկավ։ Կարծես ասեինք․ «Աստված իմ, սա իսկապես դժվար է»։
«Բրայթոնի» դեմ պաշտպանվելու լավագույն միջոցը գնդակին տիրելն ու այնտեղ խաղալն է, որտեղ նրանք ազատ գոտիներ ունեն։ Խնդիրն այն է, որ մենք դա չարեցինք»,- Կլոպի խոսքերն է փոխանցում BBC-ն։
























































