ԱՊԼ 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Քրիսթալ Փելասին» և անակնկալ պարտություն կրեց: Խաղն ավարտվեց 0-2 հաշվով:
Հանդիպման հաշիվն արդեն 6-րդ րոպեին բացեց Զահան: Առաջին կեսին ավելացված 2-րդ րոպեին «Սիթիի» կազմում ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացվեց Լապորտեն:
Խաղի հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Գալագերը կրկնապատկեց հաշիվն ու վերջակետ դրեց խաղին:
Միաժամանակ ընթացող մյուս խաղում «Լիվերպուլը» ընդունել էր «Բրայթոնին» ու չկարողացավ հաղթել։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։
Մերսիսայդցիներն արդեն 4-րդ րոպեին բացեցին հանդիպման հաշիվը․ աչքի ընկավ Հենդերսոնը։ 20 րոպե անց թիմի առավելությունը կրկնապատկեց Մանեն։ Սակայն առաջին կեսի ավարտից 4 րոպե առաջ հյուրերը կրճատեցին, իսկ 65-րդ րոպեին նաև հավասարեցրին հաշիվը։
























































