Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է հեռանալ «Ինտերից», հայտնում է Football Italia-ն։
Ակումբը հայտարարություն է տարածել՝ բացատրելով Եվրո-2020-ի խաղի ժամանակ սրտի կանգ ստացած ֆուտբոլիստի հետ կապված իրավիճակը, որից հետո Էրիկսենին տեղադրվել է կարդիո- դեֆիբրիլյատոր։
«Ինտերը» հայտնել է, որ Իտալիայում, նման դեպքերի սահմանափակումների պատճառով, 29-ամյա դանիացուն դեռ թույլ չեն տալիս խաղալ և մարզվել, նա նաև չի կարող հայտավորվել մրցաշրջանի համար։
Ուստի միլանյան ակումբը չի բացառել Էրիկսենին արտասահմանյան ակումբին վաճառելու հնարավորությունը, որտեղ նման խիստ սահմանափակումներ չեն լինի։
























































