VBET ՀՊԼ-ի 11-րդ տուրի շրջանակում այսօր «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոային»։
Թիմերը հանդիպման ընթացքում չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին և արդյունքում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։
Այս խաղից հետո տանտերերն իրենց ակտիվում ունեն 7 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը, իսկ հյուրերը 15 միավորով 5-րդն են։
Քիչ անց կմեկնարկի խաղային օրվա երկրորդ հանդիպումը․ ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ կըդունի «Արարատ-Արմենիային»։
























































