Կանանց ֆուտբոլի Աշխարհի 2023 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականն այսօր սեփական հարկի տակ ընդունում է Կոսովոյի ընտրանու:
Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։00-ին, իսկ Արմեն Սանամյանի թիմը խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով.
Մեկնարկային. 1. Անաստասիա Կլիմովա, 13. Սիդնեյ Վերմիլիոն, 2. Ալեքսանյան, 4. Մարիա Սախինովա,3. Լիանա Ղազարյան, 11. Տատյանա Դոլմատովա, 8. Մարալ Արթին, 20. Աննա Դալլաքյան, 9. Աննա Սարկիսյան, 22. Ղուկասյան,7. Նենսի Ավեսյան:
Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել ՀՖՖ-ի՝ յութուբի պաշտոնական ալիքում.

























































