«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ՌՊԼ-ի 12-րդ տուրում «Արսենալի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակից հետո (4-0) խոսել է իր ներկայիս դերի մասին ռոստովյան թիմում։
Սա «Ռոստովի» երրորդ հաղթանակն էր ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում, ինչի շնորհիվ ակումբը կարողացավ դուրս մրցաշարային աղյուսակի «նկուղից»։
— Զաուր Տեդեևը (գլխավոր մարզիչ, խմբ․) քեզ անվանում է թիմի առաջատարներից մեկը։ Դա այդպե՞ս է։
«Շատ ուրախ եմ, որ Զաուր Էդուարդովիչն ինձ այդպես է վարվում և վստահում է ինձ։ Խաղադաշտում և դրանից դուրս ես ամեն ինչ կանեմ նրա վստահությունն արդարացնելու համար։ Իրականում շատ կարևոր է, երբ մարզիչը վստահում է քեզ։ Ինչպես ասում են՝ նման իրավիճակում հայտնված ֆուտբոլիստի մոտ կարծես թևեր է աճում, և նա կարող է նույնիսկ ավելի բարձր մակարդակի խաղ ցուցադրել, քան ինքը կարծում է։
Ինչ վերաբերում է իմ՝ առաջատար լինելուն, ապա իմ տարիքի պատճառով, հավանաբար, արդեն այո, այդպես է: Մենք երիտասարդ թիմ ունենք, ես ամենատարեցներից եմ։ Ես զգում եմ, որ տղաները լսում են ինձ և հարգում ինձ։ Ես փորձում եմ բոլորին վերաբերվել հարգանքով»,- մեջբերում է Բայրամյանին ակումբի մամուլի ծառայությունը։























































