Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ռինգ էր դուրս եկել Հայաստանի մեկ ներկայացուցիչ՝ 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։ Հայ բռնցքամարտիկը 1/32 եզրափակչում 3-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5-0 հաշվով հաղթանակ է տարել Սլովենիայի ներկայացուցչի նկատմամբ։
Մադոյանը դուրս է եկել 1/16 եզրափակիչ, որտեղ հոկտեմբերի 28-ին ուժերը կչափի Լեհաստանի ներկայացուցիչ Դ. Դամիանի հետ:
Աշխարհի առաջնությունում Սլովակիայի ներկայացուցչին հաղթելուց հետո Գուրգեն Մադոյանը կիսվել է տպավորություններով․
«Հավաքականից առաջին մենամարտը ես անցկացրեցի: Պատասխանատվությունը մեծ էր ու քանի որ առաջին մենամարտն էր անծանոթ արենայում մի փոքր լարվածություն կար, բայց հնարավորինս խնդիրը լուծեցի: Կպատրաստվեմ հաջորդ մենամարտին: Ես այստեղ եմ եկել ոսկե մեդալ նվաճելու համար»,- մեջբերում է Մադոյանին Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։