Ֆրանսիացի կիսապաշտպան Հատեմ Բեն Արֆան շուտով կտեղափոխվի «Վայլադոլիդ», հաղորդում է Eurosport- ը:
32-ամյա կիսապաշտպանը ազատ գործակալ է և «Վայլադոլիդը» այս տրանսֆերի համար գումար չի վճարի:
Հիշեցնենք, որ Բեն Արֆան անցած տարի հեռացել էր ֆրանսիական «Ռենից» ու նոր ակումբ չէր գտել:
Հավելենք, որ Բեն Արֆան իր կարիերայի ընթացքում մասնակցել է 388 հանդիպման և դարձել է 73 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ: