Իտալական Ա Սերիայի 8-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Ռոմային»:
Թուրինյան ակումբի կազմում Մոյզե Քինը՝ 16-րդ րոպեին: 44-րդ րոպեին հյուրերը ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն Վերետուի հարվածից հետո Շչեսնին հետ մղեց գնդակը:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այս խաղից հետո «Ռոման» 15 միավորով 4-րդն է: «Յուվենտուսը» 7-րդն է 14 միավորով: