Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման H խմբի վեցերորդ մրցափուլում Հայաստանի Մ-21 հավաքականը կհյուրընկալվի Ֆրանսիայի ընտրանուն։
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին՝ Գրենոբլ քաղաքի «Ստադ դե Ալպս» մարզադաշտում, որը տեղավորում է 20068 հանդիսական, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի հինգերորդ մրցափուլում Հայաստանի Մ-21 հավաքականն ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիա Մ-21 թիմին ու պարտություն կրել 1-2 հաշվով։
Այդ խաղից հետո Հայաստանի Մ21 հավաքականը 3 միավորով նահանջեց վերջին հորիզոնական։