Հայաստանի Մ-17 հավաքականը հոկտեմբերի 12-ից 14-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Գլխավոր մարզիչ Մհեր Միրումյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Հայկ Ղազարյան — «Ուրարտու-06»
Հայկ Խաչատրյան — «Արարատ-Արմենիա-2»
Պաշտպաններ
Գագիկ Ակուլյան — «Շիրակ-04»
Արմեն Երանոսյան — «Ուրարտու-05»
Նարեկ Սիմոնյան — «Փյունիկ-05»
Խաչիկ Մարգարյան — «Ուրարտու-05»
Ռաֆայել Հարությունյան — «Փյունիկ ակադեմիա»
Ալիկ Հովհաննիսյան — «Ուրարտու-05»
Նարեկ Համբարձումյան — «Ակադեմիա-04»
Մարկ Ավետիսյան — «Փյունիկ ակադեմիա»
Կիսապաշտպաններ
Դավիթ Մկրտչյան — «Փյունիկ Ակադեմիա»
Կառլեն Հովհաննիսյան — «Փյունիկ Ակադեմիա»
Դավիթ Հակոբյան — ԲԿՄԱ-2
Վաչե Հակոբյան — «Ակադեմիա-04»
Վարդան Թովմասյան — ԲԿՄԱ-2
Լևոն Բաշոյան — «Ուրարտու-05»
Վյաչեսլավ Աֆյան — «Փյունիկ ակադեմիա»
Արա Քերոբյան — «Վ․Պոնեդելնիկի ակադեմիա» (Ռուսաստան)
Հարձակվողներ
Արիս Կարապետյան — «Փյունիկ ակադեմիա»
Ալեն Ղալթախչյան — ԲԿՄԱ-2
Հայաստանի Մ-17 հավաքականը հոկտեմբերի 14-ին կմեկնի Բելառուս՝ ՈՒԵՖԱ-ի Մ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլին մասնակցելու համար։