Հոկտեմբերի 7-ին` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հայաստան Մ-21 — Սերբիա Մ-21 հանդիպումը:
Հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել հոկտեմբերի 7-ից` ժամը 12:00-ից սկսած` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի մուտքի մոտ գտնվող տոմսարկղից: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Տոմսերի արժեքը` 500 դրամ: