Հոկտեմբերի 4-ին լրացավ «Արարատ 73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանի մահվան 6-րդ տարելիցը։
Ինչպես տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը՝ ակումբի պատանի ֆուտբոլիստները մարզիչների ու ակումբի ղեկավարության գլխավորությամբ ծաղկադրում են կատարել, որից հետո դիտել են լեգենդար ֆուտբոլիստի ու նրա գործունեության մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ։