«Ալաշկերտի» նորանշանակ գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչն առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը:
«Ես որոշեցի գլխավորել ակումբը՝ ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի հրավերից հետո։ Ես շատ գոհ եմ, որ տեղափոխվել եմ Հայաստան։ Հայ ազգը շատ հյուրընկալ է, սիրալիր, սիրում են Սերբիան և սերբերին։
«Ալաշկերտը ուժեղ ակումբ է, 4 անգամ դարձել է չեմպիոն։ Իմ գլխավոր առաջադրանքը լավ արդյունքներ ապահովելն է։ Շատ հետաքրքիր էր նաև, որ մասնակցում ենք Կոնֆերենցիաների լիգայում, առաջին խաղում պարտվեց թիմը, դեռ 5 խաղ կա, ցանկացած միավոր, հաղթանակ և ոչ-ոքի հաջողություն կլինի Ալաշկերտի համար։
Առաջնությունում մենք հաղթեցինք ԲԿՄԱ-ին, և հույս ունեմ այդպես կշարունակենք, և առաջնության վերջում կլինենք լավագույն եռյակում կամ քառյակում»,- ասել է Միլանովիչը։
58-ամյա փորձառու մասնագետը տարբեր տարիների գլխավորել է Մոլդովայի «Շերիֆը», Ղազախստանի «Իրտիշը», ինչպես նաև Սերբիայի «Հայդուկ», «Նովի Պազար», ՕՖԿ, «Ռադնիչկի», «Ռադ», «Զեմուն» և «Ռադնիկ» թիմերը:
Միլանովիչի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը և ֆիզպատրաստության սերբ մասնագետ Վլադիմիր Պրոչիկևիչը, որը Միլանովիչի հետ աշխատել է նաև ղազախական «Իրտիշում»
























































