«Լաս-Պալմասի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալբերտո Մոլեյրոն հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:
«Բարսայի» սկաուտները ներկա են գտնվել Սեգունդայի շրջանակում «Լաս-Պալմասի» խաղերին՝ հետևելու Իսպանիայի Մ-19 տարեկանների հավաքականի անդամի խաղին:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղում Մոլեյրոն դարձել է 1 գոլի հեղինակ:
























































