«Վեսթ Հեմի» հարձակվող Ջարոդ Բոուենը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»: Հաղորդում է Liverpool Echo-ն:
Աղբյուրի համաձայն, մերսիսայդցիները պատրաստ են նել 24-ամյա ֆուտբոլիստին 23 միլիոն եվրոյով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նախորդ մրցաշրջանում Բոուենը 40 հանդիպում է անցկացրել «Վեսթ Հեմի» կազմում ՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:
Իր հերթին Express Sport-ը հայտնում է, որ «Այաքսի» առաջատարներից մեկը՝ Դավիդ Ներեսը ևս «Լիվերպուլի» դիտակետում է: Յուրգեն Կլոպը անձամբ է հետաքրքրված հարձակվողի ծառայություններով, ով խաղացողին տեսնում է որպես Մոհամեդ Սալահի հավանական փոխարինող:
Ամենայն հավանականությամբ, երիտասարդ ֆուտբոլիստը կավարտի այս մրցաշրջանը Նիդերլանդներում և ամռանը կկարողանա փոխել ակումբային գրանցումը ազատ գործակալի կագավիճակով:
























































