«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն:
El Nacional-ը հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
Մադրիդյան ակումբն աջ պաշտպան է փնտրում Դանի Կարվախալին փոխարինելու համար: «Ռեալը» հասկանում է, որ մոտ ժամանակներս դժվարությամբ կկարողանա ձեռք բերել Տրենտի տրանսֆերը, քանի որ նա վերջերս երկարաձգեց պայմանագիրը «կարմիրների» հետ, իսկ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին:
Տրենտի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտին, ով ծանոթ է ԱՊԼ-ում հանդես եկող պաշտպանի խաղին:
























































