ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատմել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի` փարիզյան ակումբում ադապտացիոն փուլի մասին։ Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել մրցաշրջանի սկզբում, երբ նրա պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ ավարտվեց․
«Հավանաբար, ես ամենահամապատասխան մարդը չեմ, որպեսզի նկարագրեմ Մեսսիին։ Կան այլ մասնագետներ, ովքեր հարուստ բառապաշար ունեն, նրանք ավելի լավ կարող են բնութագրել նրան։ Նա մշտապես աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թվում է։
Նա շատ արագ ադապտացվեց այն պահից ի վեր, երբ ժամանեց Փարիզ։ Նա հիանալի է մարզվում, փորձում է հասնել հնարավոր ամենաբարձր մակարդակին։ Սկզբում ես չէի հավատում, որ նրա տեղափոխությունը ՊՍԺ, իրատեսական է։ Բայց երբ հնարավորություն եղավ, ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։