Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալն» ընդունել էր «Սելտային»: Տևական ժամանակ անց «արքայական» թիմը վերադարձավ «Սանտիագո Բերնաբեու»:
Սանտի Մինան 3-րդ րոպեին առաջ մղեց հյուրերին, որին «Ռեալը» պատասխանեց 20 րոպե անց. աչքի ընկավ Կարիմ Բենզեման: 7 րոպե անց Ֆրանկո Սերվին «Սելտային» ևս մեկ անգամ առաջ մղեց: Երկրորդ խաղակեսն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ: Եվս 2 գոլ հեղինակեց Կարիմ Բենզեման: Վերջինս հետագայում գոլային փոխանցում կատարեց Վինի Ժունիորին: Աչքի ընկավ նաև «Ռեալում» նորամուտը նշող Էդուարդո Կամավինգան: «Ռեալը» հաղթեց 5-2 հաշվով:
Բենզեման իր հեթ-տրիկով մտավ Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակ:
Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 10 միավոր, իսկ «Սելտան»՝ 1: