«Նորավանք» ՖԱ-ը պայմանագիր է կնքել Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Ռոստով» ՖԱ-ի կենտրոնական հարձակվող Արթուր Սոխիևի հետ, հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Արթուրը հանդես է եկել նաև «Եսենտուկի» և Վլադիկավկազի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբներում։ Նոր մեկնարկած առաջնությունում «Նորավանքը» 5 խաղից հետո 3 միավորով 7-րդ տեղում է:
























































