«Փյունիկը» նոր համալրում ունի։ Թիմին է միացել 28-ամյա եզրային հարձակվող Լազար Յովանովիչը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Սերբ հարձակվողը հանդես է եկել «Սլոբոդա Ուզիցե», «Մլադոստ» և «Բորաց» ակումբներում։
Յովանովիչը ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում իր նորամուտն է նշել նաև Սերբիայի ազգային հավաքականում (2017թ)։
Ֆուտբոլիստը երկու խաղ է անցկացրել նաև Սերբիայի Մ20 հավաքականում, և 207 հանդիպում Սերբիայի Սուպերլիգայում (29 գոլ և 22 գոլային փոխանցում)։
























































