Սեմտեմբերի 5-ին ավտովթարի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ և 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո հայտնվել էր կոմայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մի քանի օր է «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետները պայքարում են մեր ֆուտբոլիստի կյանքի ու վերականգնվելու համար։ Երեկ երեկոյան Լեռնիկի մոտ գրանցվել է դրական դինամիկա և նա հարազատների և ընկերների կոչերին ի պատասխան, ցույց է տվել արձագանք։
























































