Այսօր Հայաստանի հավաքականն ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրում կմրցի Լիխտենշտեյնի հետ: Հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների՝ FAF (Առաջին հայկական ճակատ) շարժման անդամներն այս խաղից առաջ ևս երկրպագուների միասնական երթ կկազմակերպեն, ինչի մասին հանդես են եկել հայտարարությամբ.
«Սեպտեմբերի 8-ին “Հանրապետական” մարզադաշտում տեղի կունենա ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտեյնշտեյն խաղը։
Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթի համար հավաքվում ենք սեպտեմբերի 8-ին, ժամը 16։30-ից Օպերայի՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտ։ Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Երթը կմեկնարկի 18։00-ին։ Խաղի սկիզբը՝ 20։00 է»,- ասված է հայտարարության մեջ։
























































