Գերմանիայի հավաքականի հարձակվող Թիմո Վերները մեկնաբանել է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակը (6-0):
«Միշտ հաճելի է վերադառնալ Շտուտգարտ և գոլ խփել այստեղ: Կարծում եմ, որ մենք այսօր ունեցանք շատ լավ գրոհներ:
Մենք լավ էինք շարժվում և իսկապես բարձր պրեսինգի դիմում: Ավելին, Հայաստանի հավաքականը մեզ ավելի շատ ազատ տարածություն տվեց, քան Լիխտենշտեյնը», — մեջբերում է Վերներին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Այս հաղթանակից հետո Գերմանիան 5 հանդիպումներում վաստակեց 12 միավոր և զբաղեցրեց առաջին տեղը J խմբում: Հայաստանի հավաքականը 10 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։