Հարձակվող Իշխան Գելոյանը, դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը և կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը միացել են ազգային հավաքականին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Երեկ մեր թիմն անցկացրեց ևս մեկ մարզում Գյորչե Պետրովի անվան մարզադաշտում: Մարզումը հիմնականում նվիրված էր տակտիկական նրբություններին՝ պաշտպանությունից անցում հարձակման և հակառակը, զոնային և անհատական պաշտպանություն և այլն:
Մարզման ընթացքում նաև փորձարկվեցին ստանդարտ դիրքերի իրացման մի շարք տարբերակներ:
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը Տոդոր Պրոեսկիի անվան մարզադաշտում: