«Նապոլին» հայտարարել է «Ֆուլհեմի» կիսապաշտպան Անդրե Զամբո-Անգիսայի՝ իտալական ակումբ տեղափոխության մասին:
Ֆուտբոլիստը 2021/22 մրցաշրջանում հանդես կգա վարձավճարով՝ հետագա գնման հնարավորությամբ: Իտալական ակումբը չի հայտնել գործարքի ֆինանսական մանրամասները:
SkySport Italia-ի տեղեկություններով, «պարտենոպեացիները» կկարողանան ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 15 մլն եվրոյով:
Զամբո-Անգիսան Կամերունի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 29 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ:

























































