Օգոստոսի 29-ին կայացավ Վ. Բաննիկովի անվան մրցաշարի երրորդ մրցափուլի հանդիպումը Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ մեր հավաքականը զիջեց մրցակցին 1:3 հաշվով:
Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Լևոն Բաշոյանը: