Իտալիայի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում «Միլանը» արտագնա հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ:
Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով ՝ հօգուտ հյուրերի: Միակ գոլը 9-րդ րոպեին խփեց Բրահիմ Դիասը:
Իտալիայի առաջնության 1-ին տուրի խաղում «Կալյարին» ու «Սպեցիան» չբացահայտեցին ամենաուժեղին:
Սարդինիայի թիմի կազմում կիսապաշտպան Պեդրոն դարձավ դուբլի հեղինակ: Բրազիլացին երկրորդ խաղակեսում երկու գոլ խփեց չորս րոպեի ընթացքում, երբ իր թիմը պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ: Էմանուել Գյասին և Սիմոնե Բաստոնին գոլի հեղինակ են դարձել հյուրերի կազմում:
Ա Սերիայի հաջորդ տուրում «ռոսոներիները» կհանդիպեն «Կալյարիի» հետ։