Եվրոպական ֆուտբոլային միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարել է, որ 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի մնացած բոլոր հանդիպումներում VAR համակարգ կկիրառվի՝ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշման համաձայն:
Համակարգը կսկսի գործել 4-րդ տուրից և կներառի մնացած բոլոր հանդիպումները, որոնք կկայանան 2021 թվականի սեպտեմբերից:
ՈՒԵՖԱ-ի ազգային հավաքականների որակավորման մրցաշարերում VAR-ի օգտագործման նախնական ծրագրերը հետաձգվել էին COVD-19 համաճարակի հետ կապված նյութատեխնիկական խնդիրների և ռիսկերի պատճառով:
VAR-ի կիրառումը, որը կազմակերպելու է ՈՒԵՖԱ-ն, կիրականացվի հյուրընկալող ասոցիացիայի մարզադաշտում՝ օգտագործելով ՈՒԵՖԱ-ի VAR համակարգի համար նախատեսված հատուկ ֆուրգոններ, որոնք կտրամադրի ՈՒԵՖԱ VAR-ը:
























































