ԱՄՆ հավաքականը դարձավ CONCACAF Gold Cup-ի 2021թ խաղարկության չեմպիոն:
Օգոստոսի 2-ի գիշերը (Երևանի ժամանակով) վճռական խաղում ամերիկացիները հաղթեցին Մեքսիկայի ընտրանուն՝ 1-0:
Հիմնական ժամանակում թիմերը չբացահայտեցին հաղթողին, ուստի խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 117 -րդ րոպեին հանդիպման ճակատագիրը որոշեց Մայլզ Ռոբինսոնի գոլը:
Միացյալ Նահանգների համար սա 7-րդ չեմպիոնությունն էր այս մրցաշարում, սակայն այս ցուցանիշով առաջատարը մնում է Մեքսիկան՝ 11:
























































