«Մարսելի» պաշտպան Բուբաքար Կամարան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում: Այս մասին հաղորդում է GiveMeSport-ը:
Նշվում է, որ այս պահին 21-ամյա խաղացողով հետաքրքրված է «Արսենալը»:
«Մարսելը» իրենց ֆուտբոլիստին գնահատում է մոտ 40 միլիոն եվրո:
Նախկինում ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին իսպանիայի մի քանի ակումբ: