Պաշտպան Յոահիմ Անդերսենը «Լիոնից» տեղափոխվել է «Քրիստալ Փելաս», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Պայմանագիրը նախատեսված է հինգ տարվա համար: 25-ամյա դանիացին վարձավճարով հանդես էր գալիս «Ֆուլհեմի» կազմում նախորդ մրցաշրջանում: Նա Պրեմիեր լիգայում 31 հանդիպում է անցկացրել, դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Նա մասնակցել է Եվրո-2020-ին՝ Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել մրցաշարի երեք հանդիպումներում:
Welcome to Palace, Joachim Andersen! ✍️#CPFC | https://t.co/utMcYSDkhb
— Crystal Palace F.C. (@CPFC) July 28, 2021