«Լիոնի» ու Դանիայի հավաքականի պաշտպան Յոահիմ Անդերսենը, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ֆուլհեմում», գրավել է մի քանի թոփ ակումբների ուշադրությունը:
Ինչպես հայտնում է BT-ն, 24-ամյա դանիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Տոտենհեմը», ինչպես նաև «Լեսթեր Սիթին» և «Քրիսթալ Փելասը»:
Անդերսենը իր կարիերան սկսել է Նիդերլանդներում, որտեղ խաղացել է «Տվենտեի» կազմում, որից հետո տեղափոխվել է «Սամպդորիա»: 2019 թվականին «Լիոնը» ձեռք բերեց նրան՝ տրանսֆերի համար վճարելով 24 միլիոն եվրո:
Անցյալ ամառ «Ֆուլհեմը» վարձակալեց պաշտպանին: Այս մրցաշրջանում Յոահիմը Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 26 հանդիպում, դարձել է 1-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: