Ամստերդամի «Այաքսի» գերմանացի կիսապաշտպան Նիկոլաս Գերիտ-Կունը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն, հաղորդում է Sport Bild-ը:
Նշվում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձավճարով կանցկացնի մյունխենյան ակումբում: Կունի պայմանագիրը «Այաքսի» հետ գործելու է մինչև 2021 թվականը:
Այս մրցաշրջանը երիտասարդ գերմանացին անցկացրել է «Այաքսի» երկրորդ թիմում: Նա մասնակցել է 17 հանդիպման ՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Կունը համարվում է գերմանական ֆուտբոլի հեռանկարային ֆուտբոլիստներից մեկը: