Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվելիս մրցել է «Ռոստովի» հետ։ Հանդիպումը կայացել է Դոնի Ռոստովի «Ռոստով Արենա» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի՝ 2-0 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվը խաղի 20-րդ րոպեին բացել է մոսկովյան ակումբի հայազգի հարձակվող Արսեն Զախարյանը՝ տուգանայինի մատույցներից կատարած ֆանտաստիկ հարվածով դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։18-ամյա ֆուտբոլիստը դարձել է ՌՊԼ նոր մրցաշրջանի առաջին գոլի հեղինակը։
Невозможно не пересматривать 🤩#РостовДинамо 0️⃣:1️⃣ pic.twitter.com/bvqb9TSUDF
— ФК «Динамо» Москва (@fcdynamo) July 23, 2021
Մոսկովյան ակումբի առավելությունը 33-րդ րոպեին կրկնապատկել է Կոնստանտին Տյուկավինը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Նշենք՝ Արսեն Զախարյանը փոխարինվել է 90+3-րդ րոպեին, իսկ «Ռոստովի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը, որն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 58-րդ րոպեին։
Այսպիսով, «Դինամոն» նոր մրցաշրջանի իր առաջին երեք միավորն է վաստակել։ Հաջորդ տուրում Զախարյանի թիմը կխաղա «Ուֆայի» հետ, իսկ ռոստովիցները՝ «Զենիթի»։