ՊՍԺ-ն հայտարարել է Մաուրիսիո Պոչետինոյի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Նոր համաձայնագիրը կգործի մինչև 2023 թ-ի հունիսի 30-ը: Արգենտինացու օգնականների պայմանագրերը ևս երկարաձգվել են:
Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորում է սույն թվականի հունվարից: Այդ ժամանակ պայմանագիրը կնքվեց մինչև 2022 թ-ի հունիսի 30-ը՝ հետագայում ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Այս ընթացքում ֆրանսիական գրանդը դարձել է երկրի փոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր, դուրս է եկել ՉԼ-ի խաղարկության կիսաեզրափակիչ:
Paris Saint-Germain is delighted to announce Mauricio Pochettino and his staff are now contracted to the club from the capital until 30 June 2023. ✍️🔴🔵 https://t.co/daOhYRpEh9
— Paris Saint-Germain (@PSG_English) July 23, 2021




























































