Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում վաղը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին»։ Կայանալիք հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մրցակցի ֆուտբոլիստ Կալու Մորիսը պատասխանել է լրագրողների հարցերին։
««Ալաշկերտից» տպավորություններս դրական են։ Կառանձնացնեմ նորեկներին։ Առաջին խաղում հաղթել չհաջողվեց, ամեն ինչ կանենք վաղվա խաղում հաղթելու համար։
Առաջին խաղում ծանր պայքար ծավալվեց, ինչի հետևանքով նաև վնասվածքներ եղան»,- ասաց Մորիսը։