Կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Արսենալում», հաստատել է, որ այս ամառ կվերադառնա «Ռեալ»:
«Երբ «Ռեալն» ինձ բաց թողեց, նրանք ինձ հասկացրեցին, որ ուզում են՝ վերադառնամ: Եվ այդպես էլ կլինի: Իմ կարգավիճակը՝ «Ռեալի» ֆուտբոլիստ է, մեկուկես շաբաթից ես կսկսեմ մարզվել թիմի հետ:
Ես դեռ չեմ խոսել թիմ վերադարձած Կառլո Անչելոտիի հետ, բայց ես արդեն խոսել եմ ակումբից շատերի հետ: Ես զգում եմ, որ բոլորը, ընդհանուր առմամբ, գոհ են իրավիճակից , — Էդեգորի խոսքեր է մեջբերում TV2-ը:
Էդեգորը «Արսենալում» խաղացել է 2021 թվականի հունվարից: 2020/21 մրցաշրջանում «զինագործների» կազմում 22 խաղում 22-ամյա նորվեգացին իր ակտիվում ունի 2 գոլ ու 2 գոլային փոխանցում: