Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատրաստվում է շարունակել աշխատանքը հավաքականում ԵՎՐՈ-ի ավարտից հետո.
«Դուք կատա՞կ եք անում: Ես մտածում եմ պայմանագրի երկարաձգման մասին»,-էնրիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Էնրիկեն խոսել է նաև խմբային փուլի 3-րդ տուրի ակնկալիքների մասին.
«24 խաղացողից ցանկացածը կարող է մեզ հաղթանակ բերել: Կազմում կարող են փոփոխություններ լինել, բայց կարող են և չլինել: Իհարկե, ամեն ինչ կարող է լինել, բայց հույս ունեմ, որ հաջողությունը մեր կողմը կլինի»,-ասել է Էնրիկեն: