Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Լիգա 1-ի 27-րդ տուրի՝ «Սենտ Էտյենի» նկատմամբ իր թիմի տարած հաղթանակի մասին։
Խաղն ավարտվել է փարիզցիների՝ 6։1 հաշվով կամային ջախջախիչ հաղթանակով։ ՊՍԺ-ի ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը գոլ է բաց թողել 9-րդ րոպեին, որից հետո թիմակիցները վեցն են ուղարկել մրցակցի դարպասը։
«Ես շատ գոհ եմ, բայց ավելի քիչ գոհ եմ հանդիպման մեկնարկից, քանի որ «Սենտ Էտյենը» մեծ ինտենսիվությամբ խաղաց: Կարծում եմ, որ առաջին խաղակեսի վերջում մենք մեր մակարդակով խաղացինք, իսկ երկրորդը սենսացիոն էր՝ բազմաթիվ հնարավորություններով և գոլերով: Մենք պետք է օգտվենք այս դասերից «Դյունկերկի» և «Աստոն Վիլլայի» դեմ առաջիկա խաղերում»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:
ՊՍԺ-ն 71 միավորով առաջինն է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ Գործող չեմպիոններն առաջնության ավարտից 7 տուր առաջ 21 միավորով գերազանցում են երկրորդ տեղում ընթացող «Մոնակոյին»:



























































