Մոսկվայի ԲԿՄԱ-ի հիմնական թիմի մարզչական շտաբը համալրել է հայազգի մասնագետ Գրիգորի Բաբայանը:
Ըստ բանակայինների պաշտոնական կայքի, նախկինում «Տոբոլը» գլխավորող Բաբայանը կօգնի գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակված Ալեքսեյ Բերեզուցկուն:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի երեկոյան ԲԿՄԱ-ն հայտարարեց խորվաթ Իվիցա Օլիչին գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:
Այսօր բանակայինների գլխավոր տնօրեն Ռոման Բաբաևը հարցազրույց է տվել, որում ասել է, որ ակումբը չի փնտրում նոր գլխավոր մարզիչ: