«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ ԱՊԼ։
Ինչպես հաղորդում է Goal-ը՝ բրազիլացու ծառայություններով հետաքրքրվում է «Լեսթերրը»։ «Աղվեսները» պատրաստ են ֆուտբոլիստի տրանսֆերի համար 20 մլն եվրո վճարել կամ փորձել վարձակալել նրան։
Կոուտինյոն նաև առաջարկ ունի Ֆրանսիայի առաջնությունից։