«Արսենալի» ղեկավարությունը մտադիր է ուժեղացնել կիսապաշտպանության գիծը։ Այս մասին հայտնում է todofichajes.com-ը:
Լոնդոնցիները հետաքրքրված են «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ծառայություններով։ 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։
Մոտ ժամանակներս «Արսենալի» ներկայացուցիչները ծրագրում են հանդիպել խաղացողի հետ, որպեսզի համոզեն նրան տեղափոխվել անգլիական ակումբ։