Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով այս ամառ կհեռանա «Յուվենտուսից», հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է sport.es-ը:
Ըստ աղբյուրի ՝ կատալոնական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերել 43-ամյա իտալացու նկատմամբ, բայց Բուֆոնը որոշել է հրաժարվել այս տարբերակից: Նշվում է, որ դարպասապահը ցանկանում է կանոնավոր խաղային պրակտիկա ունենալ, որպեսզի մեկնի 2022 թվականի Աշխարհի առաջնություն և դառնա պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով ամսնակցել է աշխարհի 6 առաջնության:
Նախկինում Բուֆոնի գործակալը հայտարարել էր, որ ֆուտբոլիստը հետաքրքրված է «Բենֆիկա» տեղափոխվելու տարբերակով: