Պորտուգալիայի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Իսրայելի ընտրանուն: Պորտուգալացիները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը:
42-րդ րոպեին աչքի ընկավ Բրունո Ֆերնանդեշը, իսկ երկու րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն հաշիվը դարձրեց 2:0: Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Ժոաո Կանսելոն 3-րդ անգամ գրավեց իսրայելցիների դարպասը, իսկ 91-րդ րոպեին Բրունե Ֆերնանդեշը խփեց այս խաղի վերջին գոլը:
























































